
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիր, որտեղ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների աջակցությամբ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ընթացքում ավելի վաղ նշմարվել էին մշակութային շերտեր, և աշխատանքներն ընդհատվել էին՝ հնագիտական պեղումների իրականացման համար: