Լուրեր
Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Հովհ․ Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին

ՀՀ-ում ավարտվել են տեքստիլի վերականգման և պահպանման սեմինարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի (Tokyo National Research Institute for Cultural Properties) գլխավոր տնօրեն Տակամասա Սաիտոյին, կոնսերվացման նախագծի բաժնի վարիչ Կեն Կանաիին, հնագիտության գիտաշխատող Հիրո Կանշային և ճապոնացի

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի իր գործընկերոջը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը

ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությունը՝ շարունակական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը շարունակվում է

ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազ. դրամ, որից «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդես

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով: Կներկայացվեն մանրանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է:

Ռոբերտ Գևորգյանը՝ խուլերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների