Լուրեր
Լիլիթ Մկրտչյանը՝ գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոն, Արուսյակ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է դարձել Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի՝ վազող թիրախ ձևի մարզուհին գնդակային հրաձգության 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցելով 561 միավոր,

Քննարկվել է ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ներդնելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը կընդգրկվի ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում

Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

Համադպրոցական գիտության փառատոն` ավագ դասարանների աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառումը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ` նպաստելով անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Փառատոնի

Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները

Ազգային ժողովը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրամշակված նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է փոխել

Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում

Հայտարարություն. Գ. Ռոսսինիի սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում է միջազգային մրցույթներ

Գ. Ռոսսինիի սիմֆոնիկ նվագախումբը Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարության ու Պեզարոյի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպում է «Giovani in Crescendo - digital edition 2022» և «Giovani in Crescendo Dance Competition – digital edition» միջազգային մրցույթները: Մրցույթների նպատակն է

Հայ բռնցքամարտիկները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում

Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ):

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի