Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ): Ասլիկյանը եզրափակիչ մենամարտում զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Միշել Բալդասիին, իսկ Շախպազյանը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Օզմեն Քերիմին:
Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ):
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51 կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Արևիկ Դոխոյանը (52 կգ):
Բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը հանդես են եկել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Մեր ընտրանին Խորվաթիայից Երևան կժամանի մարտի 24-ին: