Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Թիմը հանդես
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 11 ըմբիշներով, որոնք նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մրցաշարում հաղթողի կոչումը
Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73-68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 12 մարզիկով մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային մրցաշարին: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթը։ Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3:40.89 րոպեում, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Բելգրադի միջազգային մրցաշարին մասնակցել է
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները միջազգային մրցաշարերի կմասնակցեն համապատասխանաբար Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ն անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում: Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան
Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2023 թվականների առաջնությունների վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականների մրցակիցները: Հայաստանի տղամարդկանց Մ16 տարեկանների
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման