Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության,
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով
Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները
ՀՀ կառավարություն այսօրվա նիստում գործադիրը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:
ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն
Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: Տեղեկացնում