Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով կմասնակցեն վարկանիշային ԱԱ-ին։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները․ Հայաստանի
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սեպտեմբերի 27-28-ը գ. Աղվերանում կազմակերպում է Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված 2-րդ երիտասարդական աշնանային դպրոց՝ «Գերբարձր լուծաչափի հեռազննումը, կիրառման ուղղությունները և առանձնահատկությունները» խորագրով: Դպրոցի մասնակիցները ծանոթանալու են գերբարձր
Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել: Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի գործող չեմպիոններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը: Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նույն արդյունքով
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող.Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող մրցաշարում Էլմիրան ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։ Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստում կայացրած որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Հայաստանի հավաքականի անդամի համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարն ավելացվել է. այն կկազմի 16300 դրամ՝ նախկին 9800 դրամի փոխարեն: Գործադիրը հավանության է արժանացրել ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք վերջերս հաջող ելույթներ են ունեցել միջազգային տարբեր հարթակներում և մեդալներ նվաճել: Հանդիպմանը ներկա են եղել
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ՝ սեպտեմբերի 13-ին, մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են եկել 96 կգ քաշային կարգում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Սեպտեմբերի 11-ին մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող