Լուրեր
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսպլանները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը

ՀՌՀ-ում կայացել է 690 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս տարի ՀՌՀ-ն ավարտել է 690 ուսանող։ Դիպլոմների հանձնման արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թ. պատերազմին նահատակված ՀՌՀ-ի

Հանրային քննարկման է դրվել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի՝ որպես

Աշխատանքային խորհրդակցություն Բանակային խաղերի կազմակերպչական հարցերի շուրջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բանակային խաղերի կազմկոմիտեի հետ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի ներկայացուցիչներ: Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության

1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից. Կարեն Գիլոյանն ընդունել է մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը մասնակցել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին և վերադարձել 1 ոսկե և 1

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարից առաջ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Օգոստոսի 19-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի

Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել

ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 676 մլն 368 հազար դրամ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այդ գումարից 196 մլն 548 հազար դրամը

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2023/2024 ուսումնական տարվա` պետու­թյան կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնա­գի­տու­թյունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: ԿԳՄՍ

Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝