Լուրեր
Հաստատվել է ՀՀ-ում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված հուշամրցաշարին

Երևանում ավարտվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճային երիտասարդ ըմբիշները: Մրցաշարին 65 ըմբիշ է մասնակցել, որից 9-ը՝ Վրաստանից: Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը՝ ՀՖՀՀ-ում

Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «Ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը: Ֆորումը կազմակերպվել է

Դադարեցվել են «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա

Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները

Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները:

Տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման