Լուրեր
Կարեն Գիլոյան. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում հնարավոր է փոփոխություններ կատարվեն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի արդյունքներով որոշվելու են լավագույնները: Ընտրությունը կատարվելու է նախապես հրապարակված 20 մարզիկների անվանացանկից: Մրցույթի անցկացման ձևաչափի, հավակնորդների

Ընդունվում են Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգային առաջարկներ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. ամփոփիչ ասուլիս

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն

Հոբելյանական նիստ՝ նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին

Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի է ունեցել հոբելյանական նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,

«Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը՝ դեկտեմբերի 21-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 21-ին կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը: Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցի Կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Ձորափի փող., 72) կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք

Հայաստանի վոլեյբոլի Մ21 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 15-18-ը Երևանում կայացել է վոլեյբոլի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը: Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրել է

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը: Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի,

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Մարտիրոսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Չեմպիոնի կոչումը 9.5 միավորով

«ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը». հանդիպում ֆիթնեսի  բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա են եղել