Լուրեր
AMAA Հայաստանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է (AMAA) հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ: AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան և անվճար Ավետիսյան

«Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ». Կարեն Գիլոյան

Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի 2024 թվականի անհատական առաջնությունը, որի արդյունքներով գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել: Հովհաննիսյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը

Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել

Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել

«Ֆուտբոլը բոլորի համար». միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրել է «Ֆուտբոլը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 99 մարզիկ, որոնցից 85-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Մասնակցել են նաև 32 ուղեկցող–կամավորներ։

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր: Սեղանի

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի մրցումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Երևանի պետական

Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում: Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը