Լուրեր
Նախարարի տեղակալն ու Կոտայքի մարզպետը շրջել են մի շարք մարզադպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին գտնվում: Մարզպետն ու փոխնախարարն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և

ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարությունը հայկական բռնցքամարտի վերաբերյալ

Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում (AIBA) ու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուլիսի 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա կազմակերպելու որոշումը, որի օրակարգում են

ԱԺ-ում քննարկվել են գալիք տարվա և 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 12-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել

Կրթության ոլորտում հայ֊իսրայելական համագործակցության նոր հնարավորություններ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Իսրայելի դեսպանին

Այսօր ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է, որ այն համագործակցության ներուժը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում, այս պահին

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի

Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել ՃԿՊԱ շրջանավարտներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք: Բակալավրի կրթական աստիճան է ստացել 6 մասնագիտություններով

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, Մշակույթի բնագավառում նշանակալի