Լուրեր
Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով: Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացել է «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվամբ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 107 շախմատիստ՝ 18 երկրից: Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հիանալի են հանդես եկել՝ դառնալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալակիրներ: Մարտիրոսյանն առաջին հորիզոնականն

Հայ ծանրորդները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ սպորտի փոխնախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել: Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում անգերազանցելի է եղել Կարեն Ավագյանը. պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 175 կգ կշռող ծանրաձողը, իսկ

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ

Ապրիլի 3-ից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը․ շուրջ 360 մարզիկ պայքարում է 20 մեդալային հավաքածուի համար: Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69

Առաջին անգամ անցկացվել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնություն: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան. տղաների և աղջիկների պայքար` աջ