Լուրեր
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում: Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝

Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա են գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր

Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ

Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Արմենպրես գործակալության ուղիղ եթերում կկայանա 9-րդ դասարանի ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու վերաբերյալ վեբինար հարցուպատասխան, որի ընթացքում կպարզաբանվեն նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ներկայացված հարցերը։ Վեբինարի բանախոսներն են՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը հայտարարում է 2026-2027ուստարվա ընդունելություն

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО/) հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն: 2026-2027 ուստարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 15-ն է՝ 8 բակալավրի, 6 մագիստրատուրայի և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ: ՀՀ-ին հատկացված

Կրթության զարգացումը պահանջում է համատեղ աշխատանք․ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «MindX» համաժողովին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «MindX» միջազգային կրթական համաժողովի շրջանակում մասնակցել է «Միջոլորտային համագործակցությունը կրթության վերափոխման նպատակով» խորագրով պանելային քննարկմանը։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ներդրմանը կրթության համակարգում՝ նշելով, որ ԱԲ-ն մի կողմից նոր

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

ԳԱԱ նախագահության շենքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։ Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են եղել «Պայացներ» օպերային ներկայացման առաջնախաղին: Հայ, վրացի, իտալացի ստեղծագործողների մասնակցությամբ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան

Ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը

Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը: Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ