Լուրեր
Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները

Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները:

Տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման

Հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարի կմասնակցեն Իրանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ փետրվարի 23-25-ը միջազգային մրցաշարի կմասնակցի: Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան է մեկնել 9 ըմբիշ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը

Վահրամ Դումանյան. «Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը»

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Օրակարգային հարցերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի աշխատակարգը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և «Հայաստանի

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

Փետրվարի 21-ի` Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում: Բացման խոսքով հանդես է եկել

Ներկայացվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները: Համատեղ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի՝ փետրվարի 19-ին հրավիրված նիստում անցկացվել է ռեկտորի ընտրություն։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա է եղել 19-ը։ Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ՇՊՀ ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը։