Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի՝ փետրվարի 19-ին հրավիրված նիստում անցկացվել է ռեկտորի ընտրություն։
Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա է եղել 19-ը։ Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ՇՊՀ ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը։