Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր

Սևանա լճում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի  մրցաշարը

Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն

Հայ հրաձիգները 4-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: 10 մետր օդամղիչ

Կվերակառուցվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտը

Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման քննարկման ժամանակ։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա

Աժ-ում ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի կատարողականը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած հիմնական աշխատանքները ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: 2023 թվականին ԿԳՄՍՆ կողմից իրականացվել են 20 ծրագրեր՝

Մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում

Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի Մ14 առաջնության հաղթողները

Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Աշտարակի «Սևան մարզական ընկերության» ՄՊՄԴ մարզադահլիճում կայացել է ՀՀ վոլեյբոլի տղաների և աղջիկների Մ14 առաջնությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 12-ական թիմեր: Նրանք մրցել են ենթախմբերում, որից հետո կայացել

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: