2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով:

Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը:

Մրցույթի պայմաններն ու կանոնները՝

  • Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն հայ մարզիկների օլիմպիական նվաճումներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր,
  • այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:

Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում min.escs.arm):

Հաղթողները կպարգևատրվեն խրախուսական նվերներով: