Լուրեր
Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն. Կարեն Դուրգարյանը նշում է 55-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում: Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են

Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն

Ստեղծումից մոտ 160 տարի անց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմ կբարձրանա իտալերեն ամբողջական բնագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում մարտի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը: Հայ

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մարտի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին

«Խրախուսում ենք կամերային ժանրի զարգացումը». Դանիել Դանիելյան

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն

Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման

Հայաստանի 325 կրթական ու մշակութային հաստատություններ տոնելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին: «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն մեծ թվով միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո,

Կրթաթոշակ՝ Հայֆայի համալսարանում մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար

Իսրայելի Հայֆայի համալսարանը տրամադրում է ամբողջական ուսանողական կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար: Ծրագրին կարող են դիմել հետևյալ մասնագիտություններով