Իսրայելի Հայֆայի համալսարանը տրամադրում է ամբողջական ուսանողական կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար:

Ծրագրին կարող են դիմել հետևյալ մասնագիտություններով սովորող ուսանողները՝ «Մանկաբուժություն» (pediatrics), «Բուժքույրություն» (nursing), «Հոգեբանություն» (psychology), «Հոգեբուժություն» (psychiatry), «Կրթություն» (education), «Մարդաբանություն» (anthropology), «Սոցիոլոգիա» (sociology), «Էրգոթերապիա» (occupational therapy), «Ֆիզիկական վերականգնում» (physical therapy), «Իրավագիտություն» (law), «Սոցիալական աշխատանք» (social work), «Սոցիալական ապահովություն» (social welfare), «Լոգոպեդիա» (speech pathology and therapy), «Մեդիա» (media), ինչպես նաև՝ «Միանձնություն» (sisterhood) և «Հոգևորականություն» (priesthood):

Իսրայելական կողմը հոգում է ուսման վարձը և կեցության, ներառյալ՝ բժշկական ապահովագրության, բնակարանային և կենցաղային (սնունդ, տրանսպորտ, կապ) ծախսերը:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 1-ը: Հայտերը պետք է լրացնել հետևյալ հղումով:

Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով, ծրագրի գրքույկը հասանելի է այս հղումով: