ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամներին՝ նախագահ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ոլորտի զարգացման
Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։ Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։
Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Այս առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը, որի դիտմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճած Սուրեն Հարությունյանը: Սուրեն Հարությունյանը ստացել է 2341 ձայն՝ 46,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Հարությունյանը՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 3-ին կկայանա «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա միջոցառումը, որի շրջանակում կանցկացվեն հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թ. «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հետևել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ մրցումներին:
Կառավարությունը հաստատել է Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը։ Կարգով սահմանվում են մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզավորման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները, մշակութային աճուրդի կազմակերպչին և աճուրդի տանը լիցենզիայի տրամադրման բազային պայմանները և ընթացակարգը։ Հստակեցվել են լիցենզավորման չափորոշիչները՝ ըստ
Հանրապետության հրապարակին կից Ս․ Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում, մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը։ Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության