ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցութամբ կայացել է Ուսանողական մարզական 27-րդ խաղերի ծրագրով երեք ամիս շարունակվող «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, որին մասնակցել են համալսարանական 8 թիմեր: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որը եզրափակչում 9:6
Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Այսօր տեղի է ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար
Մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների թիմերի մասնակցությամբ։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հանդես են եկել Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի կազմում։ Հայաստանի ներկայացուցիչները 8 ոսկե, 3 արծաթե և 6
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվիրակությունը 14 ոսկե, 11 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում: Թաոլու ոճում ՝ պատանիներ՝ 2 արծաթե, մեծահասակներ՝ 1 ոսկե, 1 արծաթե, Սանդա ոճում՝ պատանիներ՝ 4 ոսկե, 2 արծաթե, երիտասարդներ՝ 5
ԿԳՄՍ նախարարի հրամանով, հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել վերապատրաստումներ, կարող
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սպորտի ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է միջնաժամկետ
Վաղարշապատում այսօր տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև
Ազատ ոճային Սուրեն Իշխանյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 55 կգ քաշայինների պայքարում: Եզրափակչում հայ ըմբիշը 8։2 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Օսման Տեմիրսուլթանովի նկատմամբ, իսկ
Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։ Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում: Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք