 
                   Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել: 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով (145+176 կգ) նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը:
 
                     
                    
                    
                    
                    
                    
                    
                   