Լուրեր
Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հետևել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ մրցումներին: Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու

Հաստատվել է Մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզավորման կարգը

Կառավարությունը հաստատել է Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը։ Կարգով սահմանվում են մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզավորման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները, մշակութային աճուրդի կազմակերպչին և աճուրդի տանը լիցենզիայի տրամադրման բազային պայմանները և ընթացակարգը։ Հստակեցվել են լիցենզավորման չափորոշիչները՝ ըստ

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը: Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես

Հասմիկ Ավագյանն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե. քննարկվել են ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։ Նա հանդիպել է պարափաուերլիֆտինգի (պարածանրամարտի) հավաքական թիմի մրցանակակիր մարզիկների, պարաաթլետիկայի և պարալողի ներկայացուցիչների, ինչպես նաև նոր միջազգային գրանցում ստացած անվասայլակով քյորլինգ

Քննարկվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ՝ քննարկելու Գիտությունների ազգային ակադեմիայից, ՀՀ պետական կառավարման մարմիններից և բուհերից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը: Օրակարգում էին նաև «ՀՀ 2026 թվականի

Դրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար

Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) հոգաբարձուների գործադիր խորհուրդը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքում գտնվող սահմանամերձ Շուշանավանք (7-րդ դ.) եկեղեցու վերականգնման դրամաշնորհային գումարը (471.674 ԱՄՆ դոլար): ԿԳՄՍ նախարարության պատվերով և հատկացված միջոցներով Շուշանավանք

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 23-րդ արտագնա նիստը: Տեղում ուսումնասիրվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքների՝ նախագծային լուծումներին համապատասխանությունը, քննարկվել են հեղինակային խմբի բարձրացրած հարցերը, աշխատանքների ընթացքում ծագած

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են 3-րդ օրվա արդյունքները

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է: Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում խաղերին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները

Չարենցավանում ավարտվել է հունահռոմեականոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Եզրափակիչ գոտեմարտին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել է մարզիկներին, մարզիչներին և մարզասերներին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության համար