Լուրեր
Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի Ժամանակավոր պաշտոնակատար

Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։

2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն ամփոփել է ընթացիկ տարին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքները: Այս տարի Հայաստանում հաստատվել են 171 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Պաշտպանությունների ցուցանիշը

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Տաշքենդում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել: +109 կգ քաշային Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ երկամարտի 457 կգ արդյունքով (211+246), իսկ

ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ ԵՊՀ ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին:

Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ): Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝

Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը. երկամարտի 416 կգ արդյունքով (188+228) նա երրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ դառնալով ԱԱ բրոնզե մեդալակիր: