Լուրեր
Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները

Ազգային ժողովը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրամշակված նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է փոխել

Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում

Հայ բռնցքամարտիկները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում

Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ):

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան. «Մշակութային կրթությունը մեզ համար ունի նաև անվտանգության բաղադրիչ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա: Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանն ու Կարեն Թռչունյանը: Նախարարը շրջել է բուհի ուսումնական լաբորատորիաներում, ծանոթացել կրթական գործընթացին: Այնուհետև Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում

Մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 տեղ՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսու

Ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում: Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակին դիմելու հնարավորություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ: Մրցանակը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնությունները երկարաժամկետ ազդեցություն ունեն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն

Քննարկում. և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Հանդիպման օրակարգում ներառված էին բարձրագույն ուսումնական