14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով: Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք
ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը և գրադարանի տնօրենի պաշտոնակատար, ամբիոնի դոցենտ Լիանա Սաֆարյանը հունիսի 7-18-ը Զալցբուրգի համալսարանի հրավերով եղել են Ավստրիայում: Այցի նպատակն էր Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում քննարկել վերապատրաստման, ուսանողների և դասախոսների
Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում: Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանն անգերազանցելի է եղել 56 կգ քաշային կարգում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի
Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը: Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: Քննարկմանը մասնակցել
Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով