ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: Հաշվի առնելով, որ աշնանային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Երևանում ավարտվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այսօր՝ մայիսի 30-ին, կկայանան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Կիսաեզրափակչում առաջինը պայքարի է
Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց
ԵՊՀ բակում Քիմիկոսի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունեցել «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին համախմբվել ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչներ, ավելի քան 10.000 մասնակիցներ, այդ թվում՝ 3.500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվել
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ: Բաչկովը դուրս է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն
Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Մրցույթի նպատակն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ,