Լուրեր
Վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝

Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերի և գնդակային հրաձգության ԱԱ-ի մեդալակիր մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում և գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն

Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել: Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն: Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանում ուսանելու հնարավորություն

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանի կազմում գործող Ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտն առաջարկում է պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների և ղեկավար կազմի համար նախատեսված գործնական բաղադրիչով կրթական ծրագրեր մի շարք ուղղություններով: Ուսումնական ծրագրերը կազմվում են ոլորտի առաջատար ընկերությունների,

ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց`

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ

Ծանրորդներ Միքայել Չոլակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Առայժմ պայքարի են դուրս եկել միայն Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ: Ի դեպ, Գրիգորյանը նաև

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ մասնակցում էին Համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականը հռչակվել է Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, իսկ կանանց ընտրանին 16 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: «Զվարթնոց» օդանավակայանում հայ շախմատիստներին դիմավորել

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար. դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են մրցաշարի կազմակերպիչները: «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ