Լուրեր
Տարածաշրջանային լեզուների ուսուցման առարկայական ծրագրերի հեղինակները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակներն այսօր պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնելով պարգևները, շնորհակալություն է հայտնել նրանց համագործակցության

Կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովը. վերընտրվել է նախագահը

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում: Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը կայացել է Լոռու մարզում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Շիրակի մարզից 21 դպրոցի վերանորոգման հայտ է ներկայացվել. օգոստոսյան խորհրդակցություն Գյումրիում

2022-2023 ուստարվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներն օգոստոսյան հերթական խորհրդակցությունն անցկացել են Շիրակի մարզում: Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի

Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Մարզական խաղերի

Համայնքներում կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր

«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը, որի համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր: Բոլոր մարզերում

Ավագ դասարաններում անհատական դասացուցակ կլինի. օգոստոսյան խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը,

Շախմատի անհատական ԵԱ. այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մրցել է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և ոչ-ոքի խաղացել՝ ընդհատելով 5-խաղյա հաղթանակների շարքը: 8-րդ տուրում էլ Գևորգյանն առավելության է հասել Լեհաստանի

Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական)