Լուրեր
Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնգավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները: Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին` ընդգծելով,

60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ. ամփոփվել է արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցելու նպատակով հայտարարված մրցույթը

Գիտության կոմիտեն ամփոփել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը (http://scs.am/files/cank-arterkri-gitnakanneri-integrum-2022.pdf)

Քննարկվել են բժշկության ոլորտի կրթության լիցենզիայի պահանջները, չափանիշները և բնութագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության»

ՀՀ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների ներկայացրած թեմաներից 26-ը երաշխավորվել է ֆինանսավորման

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: Ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից: ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)

Հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխ­նիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրեր: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ

Սվետլանա Մանուկյանը դարձել է պարածանրամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. հավաքականը մասնակցել է նաև թիմային խառը մրցապայքարին

Թբիլիսիում ավարտվել է Եվրոպայի պարածանրամարտի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել 3 մարզիկով: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը: Նա Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ արժանանով բրոնզե

Կառավարությունը հաստատել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաստատվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավումը