ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: Ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից:

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրելու մրցութային կարգով ընտրված թեմաներին:

Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը հրապարակված է գիտության կոմիտեի կայքում:

Պայմանագրերը կարելի է ներբեռնել Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am)՝ ներկայացնելով համապատասխան կազմակերպությունների գիտական ծրագրերի բաժիններ: