Գիտության կոմիտեն ամփոփել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը (http://scs.am/files/cank-arterkri-gitnakanneri-integrum-2022.pdf) հրապարակված է Գիտության կոմիտեի կայքում:

Ցանկում ընդգրկվել է 5 գիտական թեմա։ Ֆինանսավորումը սկսվելու է հոկտեմբեր ամսից։

Նշենք, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին: