Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը: Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը:
Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով: Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի նկարիչների միության շենքում ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում «Արհեստների կամպուս» ծրագրի առաջին փուլի մեկնարկին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետի
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը, ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը: Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը գլխավերևում պահել է 128 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝