Լուրեր
Հաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում: Մկրտչյանը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ

«Յուրաքանչյուր աշակերտ ունի ինքնուրույն միտք, ստեղծագործելու կայծ». ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը՝ էսսե գրելու մասին

Տավուշի մարզը երեք տարի է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում է, և այս տարի տավուշցի 9-րդ դասարանցիներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնել են՝ էսսե գրելով: «Սա ընդամենն աշխատելու, սովորելու, աշխատանքի այդ տեսակը կատարել կարողանալու

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Լոս Անջելեսի ընկերական մրցաշարի հաղթող

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել Լոս Անջելեսում՝ դառնալով մրցաշարի հաղթող: Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և

Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։ Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: Պարալիմպիկ

Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 2024 թվականի հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր

Նոր ծրագրի մեկնարկ Մանկավարժական համալսարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։ Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի, ՀՊՄՀ-ի