Լուրեր
Այսօր Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակն է

Դեկտեմբերի 3-ին սիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանը բոլորեց ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մաղթում է քաջառողջություն, ամենայն բարիք, անսպառ ներշնչանք, ստեղծագործական նորանոր լիցքեր։ Ռուբեն Հախվերդյանի յուրօրինակ արվեստը մեր

«Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշեր են շրջանառության դրվել

2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, այս տարի Covid-19-ով պայմանավորված, անցկացվել է հեռավար։ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈւԵՖԱ) ավարտել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գործով հետաքննությունը։ Սոցիալական ցանցերում կատարած հայատյաց, ռազմատենչ գրառման համար, որով կոչ էր արվում սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծանուն վարպետներին: Նոյեմբերի 23-30-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում տեղի կունենան հատուկ ցուցադրություններ։ Ծրագիրը՝ ստորև

Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 5 բրոնզե մեդալով։ 56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է խորվաթ Դենի Ալագիչին, ապա նույն հաշվով առավելության հասել լատվիացի Մաթվեյ Պրոկուդինսի