Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ «Խորհրդանշական այս փաստը վկայում է, որ նախարարությունը կարևորում է ծրագրի՝ Հայաստանի բուհերի կարողությունների հզորացմանն
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց բյուջեում գումարների բացակայության պատճառով մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների
Նոյեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների
Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․ Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով
Փառատոնի շրջանակում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի
Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի աջակցությամբ այսօր Հայաստանում Վրաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեն, Վրաստանի ազգային գրադարանի
Ի պատասխան լրագրողների հարցումների` հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել
Բելառուսի Գոմել քաղաքում ավարտվել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպայի առաջնության հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանը ներկայացրել է լսողության խնդիր