Լուրեր
«Ի գործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները կաշխատեն ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում: Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն

Մեկնարկել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը

Սեպտեմբերի 1-ից սկսվում է Գիտության կոմիտեի՝ մայիսին հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը: «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթն էապես տարբերվում էր նախորդ տարիներին հայտարարած ասպիրանտների մրցույթից։ Դիմել կարող էին մինչև 35

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Օգոստոսի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` Գույք հետ վերցնելու, ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և

Մեկնարկել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը, բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, տեսակապի միջոցով մասնակցել են նաև մրցակցային հիմունքներով ընդգրկված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ, երիտասարդներ։ Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ երիտասարդներ, Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս շեշտելու և կարևորելու ձեր առանձնահատուկ դերն ու ներուժը պետությունների զարգացման, կայացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում։ Միջազգային օրվա այս տարվա

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Հուլիսի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է հետևյալ հարցերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 623-Ա որոշման մեջ փոփոխություն

Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին՝

«STARMUS» փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր`

Ինչ աշխատանքներ է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն 2020 թվականի առաջին կիսամյակում

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացված ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն. Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել