Լուրեր
Պետական ֆինանսավորում կտրվի Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

Կստեղծվի նոր մոդելային սարք, որով Սևանա լճի ծաղկման փուլում ափամերձ աղտոտված տարածքները կմաքրվեն լրացուցիչ օրգանական նյութերից՝ նվազեցնելով էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը և կենսածին տարրերի քանակը լճում: Նախագիծը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն

13,5 մլն դրամ՝ 6 բնակավայրերի մանկապարտեզներին օժանդակելու համար

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է

Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական

ԱՊՀ երկրների առաջին խաղեր. 2 բրոնզե մեդալ՝ մուայթայ մարզաձևից

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում ավարտվել է մուայթայի (թաիլանդական բռնցքամարտ) մրցաշարը: Հայաստանն այս մարզաձևում ուներ 5 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ): Այսպիսով, Հայաստանն

Նշանավորելով Հովհաննես Չեքիջյանի 60-ամյա գործունեությունը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը: Համերգը կազմակերպվել է ի մեծարումն ՀՀ

Ժաննա Անդրեասյան. «Պետությունն ունի լավ մասնագետների պահանջ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության

«Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից»․ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմակերպմամբ Երևանում և Գյումրիում տեղի կունենան համերգներ՝ նվիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին։ Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։ Երևանյան համերգը կանցկացվի սեպտեմբերի