ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմակերպմամբ Երևանում և Գյումրիում տեղի կունենան համերգներ՝ նվիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին։ Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։

Երևանյան համերգը կանցկացվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։

Ծրագրում կհնչեն Հախվերդյանի հին ու նոր ստեղծագործությունները։

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր: