Լուրեր
GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվել է դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրություն: ՄԿՈՒ ոլորտի բարեփոխման առաջարկների

ՃՇՀԱՀ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երկաթգծի շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում

Սլովակիան հատկացրել է պետական կրթաթոշակ. կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար: Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk

«Կենդանի պատմություն». նոր ծրագիր ուսուցիչների համար

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։ Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված

2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական

Հանրային քննարկում՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունն այսօր նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ: Ողջունելով

Հայտարարություն բյուջետային հայտերի քննարկման վերաբերյալ

2022 թ. պետական բյուջեի մշակման գործընթացի` ՀՀ 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության, շարունակական և լրացուցիչ

ՀԱԱՀ վարժարանն արդեն բնագիտական առարկաների լաբորատորիաներ ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանն այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների գծով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) լաբորատորիաներն արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից