
Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամով: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ` ոլորտի ֆինանսավորման ավելացումը նախատեսված է երկու հիմնական ուղղությունների` թեմատիկ գիտական հետազոտությունների և գիտական ենթակառուցվածքի արդիականացման համար: