Լուրեր
Մեսրոպյան վարժարանի աշակերտները՝ թարգմանության համալիբանանյան մրցույթի առաջատարներ

Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l'Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում: «Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և

Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 187 աշակերտներ, որոնցից 36-ն արժանացել է առաջին,

Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական

Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով: Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները

Ուսման հրավեր Ֆիրդուսու անվան համալսարանից

Իրանի Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքի Ֆիրդուսու անվան համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա համար բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է 12 կրթաթոշակային տեղ (ամբողջական և մասնակի): Կրթաթոշակները տրամադրվում են մեկ կրթական աստիճանի համար: Դիմելու վերջնաժամկետ

Ալցհայմերի հիվանդությունից մինչև զարմանահրաշ բակտերիաներ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Կենսաբանություն» անվանակարգի մրցանակակիրներն են ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Ալցհայմերով հիվանդների գեների էքսպրեսիայի ուսումնասիրությունը» և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցանակ է սահմանել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է գիտությամբ զբաղվող կանանց համար նախատեսված «Լորեալ - ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակ 2022 թվականի համար: Մրցանակը շնորհվում է այն կին գիտնականներին, ովքեր տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում: Մրցանակի

Ժ. Անդրեասյանը վերապատրաստման դասընթացներն ավարտած ռուսաց լեզվի ուսուցիչներին վկայականներ է հանձնել

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ