Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l'Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում:

«Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և LFE կարգի դպրոցները:

Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի Լիզա Հայրապետյանը ֆրանսերենի լավագույն թարգմանության համար արժանացել է առաջին մրցանակի, իսկ Դավիթ Տամլաքյանն ու Փերլա Փյուսքյուլյանը նույն կարգում գրավել են 3-րդ տեղը: