
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի