Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով: «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա),
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել հուշարձանագետ (հետմահու) Սամվել Կարապետյանը, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, թարգմանիչ Մադլենա Գարագաշյանը (Ռումինիա), գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գեղանկարիչ
Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի
Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում, ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը: Նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Համերգը եզրափակում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մենք ենք, մեր կարերը» ծրագիրը, որը միտված էր մոռացության մատնված հայկական կարատեսակների ուսուցմանը, տարածմանն ու փոխանցմանը: Ծրագրին մասնակցել են ավելի քան
Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում հանդես կգա այս համերգաշրջանի անդրանիկ համերգով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ