Լուրեր
«Թող կրակոցները հնչեն միայն հրաձգարաններում». ամփոփվել է հրաձգության հանրապետական մրցումը

ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ԿԳՄՍ

«Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության». համագործակցության հնարավորություն ՀԿ-ների համար

2022 թվականի առաջին կիսամյակում կմեկնարկի «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ծրագրին միանալու գործընթացը: Այն իրականացվում է Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային հայտ կարող են ներկայացնել այն ՀԿ-ները, որոնք հետաքրքրված են ԵԽ-ի երիտասարդական թևի հետ համագործակցային աշխատանքներով: ԵԽ-ն հրավիրում է առաջարկություններ ներկայացնել

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով

Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն

Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար գումար է հատկացվել

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ

Հայտարարություն բյուջետային հայտերի քննարկման վերաբերյալ

2022 թ. պետական բյուջեի մշակման գործընթացի` ՀՀ 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության, շարունակական և լրացուցիչ