
Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մարզիկների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով: