
Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։ Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։