
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: